«Պարմա» սուպերմարկետի աշխատակիցները փակել են խանութը և դուրս են եկել՝ միանալու ժողովրդին: Նրանք բացականչում էին՝ «ՀՀԿ, հեռացիր», «Անկախ, ազատ, Հայաստան»:
Մեր զրուցակիցներից մեկի խոսքով՝ հեռվից շախմատ է խաղում ժողովրդի հետ, ամոթ է. «Թող հեռանան, ի՞նչ են ուզում, իրենցից շատ լավ երիտասարդներ ունենք, որ կարող են պառլամենտը ղեկավարել: Եթե Փաշինյանը կյանքը տալիս է, ես էլ կտամ, դե թող կանգնեն ասեն՝ մենք էլ կտանք, կարա՞ն»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:











































