#SupersizeTheLook բոդիպոզիտիվ ընկերության հիմնադիր Քաթի Ստուրինոն բլոգեր Ռայան Ձիադուլի հետ միասին համալրել են հայտնիների պատճենված հագուստների լուսանկարների շարքը՝ արքայազն Հարիի և նրա հարսնացուի՝ Մեգան Մարքլի հագուստով: Այս մասին գրում է The Independent-ը:

2016 թվականին Ստուրինոն Instagram-ում էջ էր բացել, որտեղ հրապարակում էր աստղերի կերպարներով իր լուսանկարները: «#SupersizeTheLook շարքով ես ուզում էի ցույց տալ գեր կանանց, որ իրենք կարող են ընդօրինակել ցանկացած հայտնիի ոճը: Մեգան Մարքլը ընդօրինակման իսկական օրինակ է: Ամբողջ աշխարհը հետևում է նրա ամեն մի քայլին: Նա պարզ և հասկանլի ոճ ունի, որը ցանկացած կազմվածքի կին հաճույքով յուրովի մեկնաբանում է»:

Ամերիկյան բլոգեր Ռայան Ձիադուլը աջակցել է Ստուրինոյին և նկարվել է նրա հետ՝ արքայազն Հարիի կերպարով:










































