Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, սակայն օլիգարխիայից կազմված իշխանությունը չի ուզում զիջել թալանելու իր իրավունքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Աղասի Ենոքյանը։

– Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հրաժարականի փաստը։ Տապալված բանակցությունից հետո ինչո՞ւ գնաց այսպիսի զիջման։. Արտաքին հետք կամ պարտադրանք այստեղ տեսնո՞ւմ եք։

– Այժմ, երբ բացահայտվեց հեղափոխությունը Կարեն Կարապետյանի միջոցով գողանալու դավադրությունը, այդտեղ «Գազպրոմի» և Կրեմլի ազդեցության տակ գտնվող ռուսահայ օլիգարխի մասնակցությունը, ակնհայտ է դառնում, որ այստեղ կա արտաքին հետք։ Եթե բացառենք այն քիչ հավանական տարբերակը, որ Կարեն Կարապետյանը կարող է իրավիճակը պտտել և որոշ ժամանակ անց կրկին Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետ, ապա պետք է ենթադրել, որ Պուտինը ինչպես Քոչարյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանին չթույլատրեց երրորդ ժամկետը աշխատել որպես երկրի ղեկավար։

– Նաև այս ֆոնին ինչպե՞ս կմեկնաբանեք Մարիա Զախարովայի հայտարարությունը՝ «Այն ժողովուրդը, որն իր պատմության անգամ ամենաբարդ պահերին, չնայած սուր հակասություններին՝ իր մեջ չպառակտվելու և միմյանց նկատմամբ հարգանքը պահպանելու ուժ է գտնում, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- ասել է Զախարովան։

– Նիկոլ Փաշինյանը առայժմ չի հստակեցրել իր արտաքին քաղաքական օրակարգը, որը կարող էր բերել արտաքին ուժերի հակադրության կամ օժանդակության։ Կարծում եմ, որ սա մարտավարական հնարք է, քանի որ Հայաստանի զարգացումը անհնար է գաղութի կարգավիճակում, և շուտ թե ուշ դա բացահայտվելու է, ինչը քանդելու է այս նոր «քոմփլեմենթարությունը» և շարժմանը մղելու է դեպի Արևմուտք։

Զուտ մեթոդաբանորեն Ռուսաստանը միշտ եղել է դեմ ժողովրդավարական շարժումներին՝ մանավանդ, երբ այն իրականանում է իր քթի տակ։ Ակնհայտ է նաև, որ Կրեմլը չի կարող հանգիստ նայել Հայաստանում իր դրածոների հեռացմանը, և ուրեմն Զախարովայի հայտարարությունը տրամաբանության տեսանկյունից միայն զարմանք կարող էր հարուցել։ Այժմ, երբ բացահայտվեց, որ Կրեմլը և Կարեն Կարապետյանը ուզում են գրպանել համաժողովրդական շարժման արդյունքները, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես փափուկ բարձ էր դնում։
Կարծում եմ՝ շատ շուտով Ռուսաստանը կոշտ կարձագանքի հեղափոխության շարունակվելուն։

– Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իրենց պահանջները մի քանի կետից են բաղկացած՝ առաջինը կատարված է, երկրորդը՝ ԱԺ-ն վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին: Եվ դա պետք է տեղի ունենա մեկ շաբաթվա ընթացում: Դրանից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո պետք է տեղի ունենան հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա իրատեսական համարո՞ւմ եք։

– Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, սակայն օլիգարխիայից կազմված իշխանությունը չի ուզում զիջել թալանելու իր իրավունքը, իսկ նրանք մեծամասնություն են Ազգային ժողովում, և դժվար կլինի նրանց համոզել, որ գործեն ըստ Փաշինյանի ծրագրի։ Անհաջողության դեպքում, կարծում եմ, կարելի է դադարել աշխատել սահմանադրական եղանակով և անցնել ավելի վաղ հայտարարված հեղափոխական կոմիտեների մեթոդին։

Որպես շատ կարևոր գործոն կուզեի նշել այն հանգամանքը, որ հեղափոխությունը ցույց տվեց իշխանության ձևավորման կուսակցական եղանակի անկատարությունը Հայաստանում։ Հեղափոխության ժամանակ կուսակցությունները ունեցան նվազագույն դերակատարություն, ինչը նշանակում է, որ նրանք առայժմ կեղծ կատեգորիա են Հայաստանում։ Եթե հիմա նախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ, ապա այս հանգամանքը անհրաժեշտ է հաշվի առնել։ Կամ պետք է էապես ուժեղացնել այս ինստիտուտները, որպեսզի նրանք լիդերներին կից կեղծ կառույցներից դառնան քաղաքականության և իշխանության ձևավորման մեխանիզմներ։

– Թավշյա հեղափոխության վերջնական իրականացումը կարո՞ղ ենք այլևս կայացած փաստ համարել։

– Հեղափոխության առաջին փուլը դեռ չկայացած՝ արդեն դրան հետևեց հակահեղափոխությունը։ Թավշյա հեղափոխության կայացման համար դեռ շատ քայլեր ունենք անելու, մինչև հասնենք ոչ հեղափոխական՝ սահմանադրական ճանապարհին։ Իսկ մինչ ժողովրդի ցանկություններին ընկալունակ իշխանության մարմինների կազմակերպումը կարելի է մնալ հեղափոխության տրամաբանության մեջ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում