Սուրբ գահի մամլո ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկոները գաղտնի լքում է Վատիկանը, որպեսզի անձամբ օգնի Հռոմի աղքատներին:
Լոմբարդիի խոսքով՝ ԶԼՄ-ներում սենսացիոն տեքստերը հայտնվել են արքեպիսկոպոս Կոնրադ Կրաևսկու՝ իտալական ANSA գործակալությանը տված հարցազրույցից հետո: Վերջինս պատասխանատու է Պապի անունից տրվող ողորմության բաշխման համար:
Լոմբարդին լրագրողներին կոչ է արել ենթատեքստ չփնտրել հարցազրույցում, որտեղ ոչ մի բառ չի ասվել այն մասին, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսը լքում է Վատիկանը, որպեսզի ողորմություն բաժանի Հռոմի աղքատներին, փոխանցում է Ria Novosti-ն:









































