Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ ապրիլի 25-ին երթը սկսեց Հանրապետության հրապարակից: Վաղ առավոտից մի խումբ ուսանողներ իրենց ակցիան սկսեցին Աբովյան փողոցից և երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
Հավաքի մասնակիցները փորձել էին փակել նաև Արշակունյաց պողոտան, Գարեգին Նժդեհի հրապարակը հարակից ճանապարհները, Հալաբյան-Կիևյան խաչմերուկը: Փաշինյանի գլխավորած երթը Չարենցի փողոցով ուղևորվում է դեպի Ալեք Մանուկյան փողոց: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ։ Առաջիկայում պատրաստվում է հանդիպել նաև ՀՀ-ում Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հետ։
Երթերի և հավաքների ընթացքում ոստիկանական ուժեր կան կենտրոնական փողոցներում և Հանրապետության հրապարակում:









































