Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է աշխատել իրանական միջուկային ծրագրի նոր համաձայնագրի վրա։
Այս մասին նա հայտարարել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
«Ամիսներ շարունակ ես ասում եմ, որ սա բավարար համաձայնագիր չէ, բայց այն, ամեն դեպքում, օգնում է մեզ վերահսկել միջուկային ակտիվությունը։ Մենք կցանկանայինք սկսել աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա»,– նշել է Մակրոնը։
Նրա խոսքերով՝ Փարիզն ու Վաշինգտոնը ի սկզբանե միևնույն դիրքորոշումը չեն ունեցել Իրանի հարցով։ Սակայն նա նաև ավելացրել է, որ Թրամփի հետ մանրամասն քննարկել է այս թեման։










































