Մեծ Բրիտանիայի բնակչուհին բողոքել է, որ բժիշկները հրաժարվել են անվճար հեռացնել իր փորի մաշկը՝ նիհարելուց հետո։
Սթիֆ Օ’Շիան Բերնթվուդ քաղաքից պատմել է, որ հղիությունից հետո նիհարել է 42,5 կիլոգրամով, և դրա արդյունքում մեծ քանակությամբ ավելորդ մաշկ է կախվել։ Նա փորձել է դիմել բժիշկներին, սակայն նրանք ասել են, որ գումար հատկացնում են կյանքեր փրկելու և ոչ թե «մարմինը ծովափին նախապատրաստելու համար»։

Կինը պատմել է, որ հիմա իրեն ավելի վատ է զգում հոգեպես, քան երբ 131 կիլոգրամ էր կշռում։ Ավելորդ կախված մաշկի պատճառով նա ստիպված է երկու չափս մեծ տաբատներ հագնել։
Այժմ կինը փորձում է գումար հավաքել արտասահմանում վիրահատության համար։ Նա պետք է 12 հազար ֆունտ հավաքի։











































