Այս անհավանական լուսանկարը համացանցի օգտատերերի միջև թեժ վեճերի պատճառ է դարձել: Սոցիալական ցանցերի միջոցով արագ տարածված լուսանկարում երևում է մի պիթոն, որն այնպիսի մի արարածի է կերել, որը ձևով և չափերով շատ նման է մարդու:
Ընդ որում, վիճելի է մնում այն հարցը, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը՝ Ասիայում, Աֆրիկայում, թե Հարավային Ամերիկայում:
Ինչպես պնդում է կայքը, որտեղ առաջին անգամ հայտնվել է լուսանկարը, այն տեղի է ունեցել Հնդկաստանում, որտեղ էլ խոշոր օձը կուլ է տվել քնած հարբեցողին: Մեկ այլ տարբերակով էլ օձը ՀԱՀ-ում մի կնոջ է կուլ տվել:
Ըստ որոշ կարծիքների՝ դեպքը տեղի է ունեցել Ջակարտայում, Ինդոնեզիայում կամ Հարավային Ամերիկայում: Շատերն էլ, ներառյալ Hoax Slayer կայքը, գտնում են, որ լուսանկարը կեղծված է:
Հարկ է նշել որ աշխարհի ամենամահացու օձերից մեկը՝ պիթոնը, առաջին անգամ չէ, որ մարդ է կուլ տալիս: 2002 թ. 6 մետրանոց պիթոնը Դուրբանում 10-ամյա տղայի էր կուլ տվել:
Բազմաթիվ անգամներ էլ դրանք ամբողջական կենդանիներ են կուլ տվել, փոխանցում է fedpost.ru-ն:









































