«Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությունը ներգաղթյալների մեջ հայտնաբերել է Ուսամա Բեն Լադենի նախկին թիկնապահին՝ գրում է Deutsche Welle-ն:

ԱԳՀ-ն հարցում է արել Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի դաշնային հողերի կառավարությանը և պարզել, որ ծնունդով Թունիսից Սամի Ա.-ն, ով «համար առաջին ահաբեկիչի» անձնական անվտանգության աշխատակիցն է եղել, ընտանիքով փախստականի կարգավիճակով ապրում է Գերմանիայում և պետությունից նպաստ է ստանում 1167 եվրո-ի չափով:

Նա համարվում է իսլամիստ, սակայն նրան չեն արտաքսում: Արդեն մի քանի տարի է, որ նա պայքարում է ԳԴՀ տարածքում մնալու համար: 2017թ. դատարանը վճիռ է ընդունել, որ Սամիին հայրենիքում սպառնում է հետապնդում և կտտանք:









































