Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով ներկա պահին ապաքինվում է վնասվածքից, որը ստացել էր Գերմանիայի ու Պարագվայի հավաքականների` օգոստոս ամսին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ (3:3), կարող է արդեն հունվարին հեռանալ ակումբից, հավաստիացնում է SportsDirect News-ը:
23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավոր գնորդի անունը չի նշվում, սակայն գաղտնիք չէ, որ նրա ծառայություններով հետաքրքրված են իսպանական ու անգլիական մի շարք գրանդ ակումբներ:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` դորտմունդյան ակումբը չի պատրաստվում 30 մլն եվրոյից պակաս գումարով բաց թողնել իր առաջատար խաղացողներից մեկին, ում պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2015 թվականը:







































