ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հիվադանոց է տեղափոխվել և վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հոսպիտալացման պատճառը սեփսիսն է (օրգանիզմի վարակումը՝ արյան մեջ ինֆեկցիայի հայտնվելու պատճառով): Բուշ ընտանիքի ներկայացուցիչները նշել են, որ նախկին նախագահն արձագանքում է բուժմանը և խոստացել են հայտնել նրա առողջության մասին, երբ նորություններ լինեն:
Ջորջ Բուշ ավագի առողջությունը վատթարացել է կնոջ՝ Բարբարա Բուշի մահվանից հետո: Վերջինը վախճանվել է ապրիլի 18-ին, 92 տարեկանում:








































