Հնդկական Մահարաշտրա նահանգի 19–ամյա բնակչի գլխից մոտոցիկլետի բանալի են հանել,– հաղորդում է Daily Mail-ը։

Երիտասարդը վնասվածք էր ստացել կռվի ժամանակ։ Երբ նրան հիվանդանոց են բերել, նրա գլխի վրա բանալիի միայն գլխի մասն է երևացել, մնացած մասը ծակել էր գանգոսկրը և հինգ սանտիմետր խորությամբ գլխի մեջ էր մտել։

Հետազոտությունից հետո տղային վիրահատել են։ «Վիրահատությունը մոտ երեք ու կես ժամ է տևել,– պատմել է նեյրովիրաբույժ Շայլենդրա Ուտամռաո Մարկադը։ Բժշկի խոսքերով՝ եթե վնասվածքը ներքին արյունահոսություն առաջացներ, հիվանդին փրկելն անհնարին կլիներ։

Երեք օրից երիտասարդին դուրս են գրել։ «Նրա հետ ամեն ինչ կարգին է»,– ասել է բժիշկը։









































