Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, որը հանրաճանաչություն է ձեռք բերել <<Գահերի խաղը>> հեռուստասերիալի շնորհիվ, պատմել է շոու բիզնեսում բռնության մասին: Այս մասին գրում է Deadline-ը:
Դերասանի խոսքով՝ շոու բիզնեսում ամենուր սեռական բռնություն է: Իսկ շատ հայտնիներ Հոլիվուդում մի շարք դեպքեր գիտեն, որոնց մասին շարունակում են լռել:

Հարինգթոնի խոսքով՝ կանայք բավականին հաճախ են սեռական բռնության ենթարկվում: Դերասանի կարծիքով՝ տարիներ տևած անպատժելիությանը վերջ դնելու ժամանակն է:
Հարինգթոնը նաև ասել է, որ ցնցված է Հարվի Վայնշտեյնի և Քևին Սփեյսիի շուրջ ծավալված սկանդալի հետ կապված:









































