Ամերիկյան հիպ-հոպ կատարող Քանյե Վեսթն իր Twitter-ում սեր է խոստովանել գործարար Իլոն Մասկին, նշելով, որ ինքը «ապագայում» է՝ Tesla մակնիշի սեփական մեքենայով:

«Սա ամենաուրախ մեքենան է, որ ես երբևէ վարել եմ»,- ավելացրել է նա իր հաջորդ թվիթում:

Bloomberg-ի լրագրողները հիշեցրել են, որ Քանյե Վեսթը Tesla S P100D մոդելի սեփականատերն է: Այս տարվա մարտին Մասկը գիտաժողովի ժամանակ հայտարարել էր, որ ինքը ոգեշնչվում է Վեսթի արվեստով: Հայտնիների հրապարակային հիշատակումները պարբերականը բրոմանս է անվանել (սերտ ընկերական հարաբերություններ):
I really love my Tesla. I'm in the future. Thank you Elon.
— ye (@kanyewest) April 23, 2018











































