Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի պետական կառավարման մարմինները Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի նախագիծ են մշակում և ակնկալում են նախապատրաստել փաստաթուղթը մինչև 2014 թվականի մայիսի 1-ը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Բելառուսի արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկուն:
«Պայմանագրի նախապատրաստումն ընթանում է բավականին ակտիվ, անցկացվում են խորհրդակցություններ երեք երկրների պետմարմինների միջև: Հանձնարարությունն է՝ մինչև 2014-ի մայիս աշխատանքն ավարտել»,- ասել է բելառուսցի նախարարը:
Նա նաև հստակեցրել է, որ պայմանագրի նախագիծը ենթադրում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմերի ներմուծում:









































