Friday, 12 06 2026
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան

Երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ. նախարարը՝ բանակցությունները շարունակելու մասին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բանակցությունները շարունակելու հնարավորություն միշտ է տեսնում: Նրա խոսքով՝ դա ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ:

«Շարունակելու հնարավորություն միշտ տեսնում եմ, ես միշտ համարում եմ, որ երկխոսությունն ավելի կարևոր ու դրական է, քան ցանկացած լարվածություն: Ես առհասարակ համարում եմ՝ անթույլատրելի է, որ հայը հայի դեմ դուրս գա որևէ ձևով՝ փողոցում, ոստիկանության միջոցով: Ես կարծում եմ, որ երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ անհրաժեշտ է: Փառք Աստծո ոչ մի կարմիր գիծ անցած չէ որևէ կողմից»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նկատեց, որ հայ ժողովուրդը սթափ ու բանական է և ի վիճակ է իր խնդիրները լուծել բանական ձևով: Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի պատմության ընթացքում բոլոր նմանատիպ իրավիճակներն անհետևանք չեն մնում, դրանք անմիջականորեն նպաստել են ժողովրդավարության ուղին բռնած Հայաստանի կերտմանը։ «Եթե մենք նայենք անկախ Հայաստանի պատմության անցած փորձին, մենք կտեսնենք, որ որևէ լարվածություն անհետևանք չի անցել: Որքան էլ մեզ թվա, որ «էլեկտրիկ Երևանն» անցավ անհետևանք, նույնիսկ ավելի ծայրահեղական դաշտից՝ «Սասնա ծռերի» միջադեպն անցավ անհետևանք, մարտի 1-ի ողբերգական դասերով, բայց այդ դասերը չսերտված, դա այդպես չի: 96-ի ցույցերը, Ազգային ժողով ներխուժումը, այն ամենն, ինչ եղավ Լևոն Տեր Պետրոսյանի հրաժարականի ժամանակ, դրանք հետևանք են թողել: Մի կողմից սպիներ, որոնք երևի անխուսափելի են եղել, մյուս կողմից՝ լուրջ ներազդեցություն մեր ժողովրդավարական համակարգի առաջընթացի վրա»,-հավելեց պաշտոնյան:

Նա նկատեց, որ այն օրենսդրությունը, որն այսօր որոշ մարդիկ «մտցնում են ոստիկանության աչքը», ձևավորվել է մարտի 1-ի դեպքերից հետո՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ: Դրա արդյունքում, ըստ նախարարի, Հայաստանի օրենսդրությունը երբեմն ավելի առաջադիմական է, քան հենց այն երկրներինը, որտեղից վերցվում է, քանի որ ընտրվում է միջազգային լավագույն փորձը:

ՊՆ-ն այս գործընթացից ամենակարևորը համարում է այն դասերը, որ պետք է քաղել, և այն ներազդեցությունը, որ պետք է ունենա բնականոն կյանքի հետագա փուլերի վրա: «Ես կարծում եմ լուծումը մեկն է: Իրոք հպարտ եմ նրանով, որ մեր քաղաքական դաշտում հայտնվում են մարդիկ, ովքեր շատ սթափ են, ու, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, կարողանում են էմոցիաներից վեր կանգնել ու ճիշտ ուղղորդել կողմերին»,-ասաց Վիգեն Սարգսյանը՝ կոչ անելով լարված վիճակում էմոցիոնալ քայլերից զերծ մնալ, սթափ ու հանգիստ դատել:

Նա ողջունեց ապրիլի 22-ի Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ բեմահարթակին կանգնած երիտասարդների՝ որոշ քաղաքական գործիչներին հարթակ չտրամադրելու քայլը: «Ահավորը միավորներ հավաքելու ցանկությունն է: Այդ իմաստով ինձ հետաքրքրեց հրապարակում կանգնած տղաների մոտեցումը չթողնել քաղաքական գործիչներին օգտագործել հարթակը, դա մի բան արժեր՝ անկախ նրանից, որքանով համաձայն չեմ նրանց բարձրացրած հարցերի հետ»,-եզրափակեց ՀՀ ՊՆ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում