Saturday, 13 06 2026
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել

Ժողովրդի համբերության բաժակը լցվել է․ ժողովուրդը չի հանդարտվելու

Մինչ այս օրերին շատ արվեստագետներ շարունակում են հրաժարվել իրենց կոչումներից՝ անընդունելի համարելով անզեն ժողովրդի վրա ուժի կիրառումը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը դժվարանում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսակետ հայտնել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ցանկություն չունի մեկնաբանելու այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները, միայն նշեց, որ կարևոր է բանակցություններով խնդրի լուծումը։

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ շատ ծանր վիճակում է ինքը․ «Մի խոսք ասեմ այս կողմ, այն կողմ, կհանդիպենք կասեմ․․․»,-նշեց նա։

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ողջունում է շարժումը․ «Սա երիտասարդության զարթոնքն է։ Որպես Սովետական Միության ծնունդ՝ ես չեմ պատկերացրել, թե ինչ է նշանակում նման խանդավառություն և երկրի տերը դառնալու այսպիսի մեծ ցանկություն։ Եվ ահա հիմա ես դրա ականատեսն եմ և ողջունում եմ երիտասարդությանը»,-նշեց զրուցակիցս։

Լևոն Թոքմաջյանի խոսքով՝ կա մի բայց․«Ես հույս ունեի, որ այսօրվա երկխոսությունը կլիներ երկկողմանի զիջումների արդյունքում, բայց, ինչպես տեսանք, չեղավ ոչ մի բան։ Ես կարծում եմ՝ նաև իշխանությունները պետք է մի քայլ անեն։ Ես միշտ մտածում եմ, որ այս բրգաձև կառավարումը, որ վերևից ներքև է, պետք է նաև ներքևից վերև լինի, միայն վերևից ներքև չի կարող շարունակվել, այլապես այսպիսի ըմբոստություններ դեռ էլի կլինեն, սա պատահական բան չէ։ Ժողովրդի համբերության բաժակը լցվել է, նրանք չեն ուզում հին ձևով ապրել, իշխանությունները գոնե կես քայլ պետք է անեն, խոսք բացեն։ Օրինակ՝ ես կուզեի, որ Սերժ Սարգսյանը, լինելով փորձառու մարդ, որ նման իրավիճակների ներկա է եղել, խոսք բացեր․․․չէ՞ որ Նիկոլը երիտասարդ սերունդ է, նա ուրիշ կերպ է մտածում։  Եվ եթե ես Սերժի տեղը լինեի, ինքս կսկսեի այդ ամենը, բայց նա  նման ուլտիմատում դրեց, նա էլ նրան, և ահա այս վիճակը»,-հավելեց քանդակագործը։ Նա նշեց, որ պետք է երկխոսություն լինի, պետք է  հաշտեցման եզրեր գտնել, այլ ելք չկա։

«Ժողովուրդը չի հանդարտվելու, էլ ավելի է գրգռվելու։ Ես Նիկոլին համեմատում եմ Դանկոյի հետ, բայց Դանկոյին ոչ ոք չբռնեց, ինչի բռնեցին, ինչ էր արել էդ տղան, ինչ է արել այս ժողովուրդը, որ իր համար խաղաղ կանգնած է, այս խաղաղությունը ձեռնտու չէ իշխանություններին>,-ասաց նա՝ հավելելով՝ Հայաստանում, լավ, ոչինչ չի փոխվելո՞ւ, ոչ մի քայլ չի կատարվելո՞ւ։

«Ես կողմ եմ երկխոսությանը, բայց ոչ թե փոխադարձ մեղադրանքներին, բայց այսօր երկխոսություն չէր, եկան իրար վախեցրին գնացին։ Առաջին քայլը չստացվեց, իսկ դա շատ վատ է»,-հավելեց Լևոն Թոքմաջյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում