Facebook սոցցանցում հայտնվել է Sanctri հավելվածը, որը թույլ է տալիս հիշատակի էջեր ստեղծել հանգուցյալ հարազատների կամ ընկերների համար: Այս մասին հայտնում է Digit.ru-ն:
Հավելվածը հնարավորություն է տալիս էջ ստեղծել հանգուցյալի համար, որը կենդանության օրոք ընդհանրապես կարող է օգտահաշիվ ունեցած չլինել սոցցանցում: Sanctri-ի հեղինակ Ջոնո Միլները «Հավանում եմ» կոճակը փոխարինել է «Զգացված եմ» կոճակով:
Պատի վրա հանգուցյալի ընկերներն ու հարազատները կարող են հրապարակումներ թողնելուց բացի ստեղծել «Կյանքի գիրք», որտեղ հնարավոր կլինի լուսանկարներ տեղադրել: Այնտեղ հնարավոր է երգ հրապարակել, կիսվել հիշարժան պահերով, խոստանալ ինչ-որ բան անել ի պատիվ հանգուցյալի, բարեգործական նվիրատվություն անել և այլն:









































