Ուկրաինայում Կոքս-Կվասնևսկու մոնիտորինգային առաքելությանը կարող է փոխարինելու գալ Գերմանիայի միջնորդությունը: Նման հնարավորությունը չեն բացառում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի կուլիսներում՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ժամանակ գերմանական կողմն առաջարկել է նոր առաքելություն մտցնել:
Եվրախորհրդարանի մոնիտորինգային առաքելության համանախագահ Փեթ Կոքսը նախկինում չի բացառել, որ առաքելության գործունեությունը կարող է երկարացվել վիլնյուսյան գագաթնաժողովից հետո:









































