Wednesday, 24 06 2026
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

ԼՂՀ տարածքն ըստ էության դառնում է ՄՄ տարածք. Գագիկ Մինասյան

Դեռ Արևելյան գործընկերության գաղափարի ամենասկզբում ակնհայտ էր, որ ծրագրում ներգրավված մեր գործընկեր երկրները տարբեր ակնկալիքներ ունեն, ԵՄ-ն ևս այդ երկրների հետ կապված տարբեր ակնկալիքներ կարող է ունենալ: Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ երբ տարիների հեռավորությունից նայում ես այդ ընթացքին, մի բան ակնհայտ է. յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր պետական շահերով, դա նաև տրամաբանական է և ակնկալելի:

«Ակնհայտ է, որ ԵՄ երկրների համար չափազանց կարևոր էր Ուկրաինան: Այն ամենից առաջ մեծ շուկա է, ԵՄ երկրների համար մոտ շուկա հայտնաբերելը կարևոր էր. Ուկրաինան մեծ տարածք է, մեծ ռեսուրսներ, էժան աշխատուժ, և ակնկալել այլ վերաբերմունք, քան հիմա է՝ Ուկրաինայի կողմից հայտարարությունից հետո, անհնար էր»,- ասաց նա:

Հայաստանը, ըստ պատգամավորի, մյուս երկրների նման առաջնորդվում էր իր շահերով, այս առումով չափազանց կարևոր էր նախագահի հայտարարությունը Վարշավայի վեհաժողովի ժամանակ, որ ավելի ցայտուն էր դրվում երկու մոտեցումների տարբերությունը, երբ Հայաստանը փորձում էր իր ազգային և պետական շահը պահպանելով՝ առաջարկել «և, և»-ի սկզբունքը, ԵՄ տարբեր ներկայացուցիչներ երբեմն այն համարում էին կիրառելի, ավելի հաճախ՝ ոչ: Հենց այդ հանդիպման ժամանակ էր, որ լեհական կողմը հստակ ասաց, որ «և, և»-ի սկզբունքը կիրառելի չէ, և Մինասյանը կարծում է, որ դա հիմնական սխալն էր: ԵՄ-ն, ըստ ՀՀԿ անդամի, որևէ քայլ չձեռնարկեց՝ ազդելու Թուրքիայի վրա, նույնիսկ՝ հայտարարության տեսքով: Այստեղ խնդիրը շատ ավելի հստակ էր դրված. մենք չէինք ունենա առաջիկա տարիներին որևէ գործնական շահ, սակայն կարող էինք վտանգել մեր անվտանգությունը:

ԵՄ հետ ավելի քան երեք տարվա արդյունավետ համագործակցությունից հետո, ըստ բանախոսի, ներդրումը չափազանց մեծ է. քաղաքացիական հասարակության զարգացում, դատաիրավական բարեփոխումներ, խոսքի ազատություն և այլն, այդուհանդերձ, մեր պետության Եվրամերձեցման ձգտումները ոչ սկսել են, ոչ էլ կավարտեն Արևելյան գործընկերության ծրագրով:

«Սեպտեմբերի 3-ից հետո բավական մեծ աշխատանք է կատարվել, տարբեր մակարդակով հանդիպումներ, ամենակարևորն ու գործնականը թերևս այն աշխատանքային խմբերի աշխատանքն է, որ ստեղծվել են երկու կողմերում, որպեսզի վերհանեն այն խնդիրները, որ կարող են ծագել համաձայնագրի ստորագրման պարագայում: Այդ խնդիրները բազմաթիվ են, և դրանք հատուկ են ոչ միայն Հայաստանին, այլև այն մյուս երկրներին, որոնք միասին ՄՄ են ստեղծել: Դրանք տարբեր ապրանքատեսակների տարիֆների հետ կապված տարաձայնություններն են. այսօր էլ կան այդպիսի խումբ ապրանքներ, որոնց նկատմամբ դեռ 100 տոկոսով չի իրականացվում անմաքս փոխադրումը»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ զուտ հայաստանյան երկու խնդիր կա ՄՄ անդամակցման դեպքում՝ սահմանների բացակայություն և ԼՂ խնդիր: Պատգամավորը ենթադրում է, որ աշխատանքային խմբերն արդեն ունեն նախապատրաստված լուծումներ այդ երկու խնդիրների վերաբերյալ, և որ Հայաստանում գտնվելու ժամանակ եթե ոչ վերջնական, ապա շատ կարևոր, վճռորոշ քայլ կկատարվի այդ երկու խնդիրների լուծման առումով: Սահմանի բացակայությունը վերաբերում է տեխնիկական խնդիրներին, և այստեղ տեխնիկական լուծումները բավարար կարող են լինել, ԼՂՀ առանձնահատկությունների դեպքում, սակայն, Մինասյանի համոզմամբ, առանց քաղաքական լուծումների հնարավոր չէ առաջ գնալ: «Այս առումով կարևոր եմ համարում այն ձեռքբերումը, որ մենք ունեցանք Մինսկում տեղի ունեցած ՄՄ անդամ երկրների քննարկումների ժամանակ, երբ հստակ արձանագրվեց, որ ՀՀ և ԼՂՀ միջև որևէ մաքսային սահման լինել չի կարող: Սա չափազանց կարևոր պնդում է, քանի որ նրա արդյունքում ԼՂՀ տարածքն ըստ էության դառնում է ՄՄ տարածք: Ապրանքները, որ հայտնվելու են Հայաստանում, բնականաբար, առանց որևէ արգելքի հայտնվելու են նաև ԼՂՀ տարածքում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում