Ֆրանսիան, ԱՄՆ–ն և դաշնակիցները պետք է մնան Սիրիայում ԻՊ–ի ջախջախումից հետո, որպեսզի «նոր Սիրիա կառուցեն» և սահմանափակեն Իրանի ազդեցությունը,– հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Նույնիսկ պատերազմի ավարտից հետո ԱՄՆ–ն, Ֆրանսիան և մեր դաշնակիցները, տարածաշրջանի բոլոր երկրները, նույնիսկ Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր դեր են խաղալու նոր Սիրիայի ստեղծման գործում։ Բայց իր ապագան կերտելու է իհարկե սիրիացի ժողովուրդը»,– ասել է նա՝ ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ Սիրիայից միջազգային ուժերի լիակատար դուրս բերումը կամրապնդի Բաշար Ասադի և Իրանի դիրքերը։ «Նրանք նոր պատերազմ կպատրաստեն, նրանք նոր ահաբեկիչներ կծնեն»,– ասել է ֆրանսիացի առաջնորդը։









































