Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը է տեսնում միմիայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով։ Այս մասին նշված է ՀԴԿ հայտարարության մեջ:
«Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, ստեղծված իրավիճակը գնահատելով որպես պայթյունավտանգ և լի անկանխատեսելի հետևանքներով, որպես պետության գլուխ, դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, անհապաղ հրավիրելու խորհրդակցություն քաղաքական կուսակցությունների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ցանկացած անխոհեմ քայլ հարցականի տակ է դնում մեր պետության և ժողովրդի անվտանգությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, ՀԴԿ-ն կոչ է անում երթի մասնակիցների նկատմամբ զսպվածություն հանդես բերել։ «Հանգուցալուծումը կարող է լինել միմիայն քաղաքական ճանապարհով և մեթոդներով»,- եզրափակել է հայտարարությունը ՀԴԿ-ն։









































