Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Ցուցադրական ելույթ. Ռուսական օրաթերթի անդրադարձը Պուտինի Հայաստան կատարելիք այցին

Դեկտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի արդյունքը կարող է դառնալ «Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության մասին ճանապարհային քարտեզի» ստորագրումը: Ավելի վաղ Հայաստանը նախատեսում էր անդամակցել Եվրամիության ազատ առևտրի գոտուն: Ռուսաստանի կողմը շրջվելը պատահական չէ: Հայաստանին պետք են իր շահերի պաշտպանության երաշխիքներ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդրի ուժային լուծման դեպքում գրում է gazeta.ru-ն:

Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան նշանակված է դեկտեմբերի 2-ին: Սակայն այն սկսվում է ոչ Երևանից: Նախագահը ուղղաթիռով կանցնի մայրաքաղաքի վրայով և կմեկնի Գյումրի՝ բնակչության թվով Հայաստանի երկրորդ քաղաքը:

Գյումրիին Պուտինի այցին պատրաստում են այնպես կարծես այդ քաղաքը տեղակայված է ոչ թե Հայաստանում, այլ ռուսական հանրապետությունում. ասֆալտապատում են, վերանորոգում, մաքրում են օդանավակայան տանող մայրուղին: Այն չի վերանորոգվել ավելի քան 20 տարի: Տասը տարվա մեջ առաջին անգամ վերակառուցում են դրամատիկական թատրոնի շենքը, որտեղ Պուտինի մասնակցությամբ տեղի է ունենալու ռուս-հայկական 3-րդ ֆորումը:

Վերջին անգամ Գյումրին լայնածավալ կերպով կարգի են բերել 1992թ.՝ Մարգարետ Թետչերի այցի ժամանակ: Նա եկել էր այստեղ Ջորջ Բայրոնի անվան դպրոցի բացմանը:

Հայտնի չէ, թե ինչպես են Պուտինի այցին նախապատրաստվում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարները, սակայն Պուտինը հաստատ այնտեղ կայցելի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Հայկական էլիտան փորձում է գուշակել՝ արդյոք Պուտինին կդիմավորի՞ ռազմաբազայի գլխավոր հրամանատար Անդրեյ Ռուզինսկին: Ասում են՝ նրան խորհուրդ են տվել արձակուրդ վերցնել: Գնդապետը մեծ ճանաչում է ձեռք բերել նրանով, որ «Կրասնայա զվեզդա»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է՝ եթե Ադրբեջանը փորձի ուժային մեթոդով լուծել Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության խնդիրը, ապա ռուս զինվորականները կմիջամտեն մարտական գործողություններին ՀԱՊԿ շրջանակներում:

Հայաստանի իշխանությունների մոտ գնդապետի հայտարարությունն այնպիսի հիացմունք է առաջացրել, որ կարծես 102-րդ բազան «գրավել է Բաքուն և նվիրել այն Հայաստանին»: Իսկ պաշտոնական Բաքուն բացատրություն է պահանջել: Ռուսատսանի պաշտպանության նախարարությունն ամեն ինչ հերքել է՝ հայտարարելով, որ հարցազրույց վերցրած լրագրողը շփոթել է:

Պուտինի այցի նպատակն է քննարկել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը:

Հայաստանի բնակչության 2/3-ը հաստատում է ՄՄ-ին անդամակցելու գաղափարը: Երեքշաբթի Երևանում ՄՄ-ին անդամակցելու դեմ ցույցը բազմամարդ չի եղել: Ցուցանակների վրա գրված է եղել՝ «Ո՛չ հարկադրված ԽՍՀՄ-ին», «Ո՛չ Մաքսային միությանը», «Վիլնյուս կամ հրաժարական» և «NoRussianEmpire»:

Ընդդիմությունը նախագահ Սարգսյանից պահանջում է նախաստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը ԵՄ-ի հետ Վիլնյուսի գագաթնաժողովում, որն իր աշխատանքն ավարտում է այսօր:

Հայաստանը ՄՄ-ին անադամակցելու որոշում է կայացրել սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ և Պուտինի հետ բանակցություններից հետո: ԵՄ ղեկավարությունը ոչ հաճելի կերպով զարմացել է:

«Երևում է՝ Հայաստանը ընդհատում է ազատ առևտրի գոտու համաձայնագրի մասին բանակցությունները ԵՄ-ի հետ և ինտեգրվում է Ռուսաստանի հետ: Շրջադարձ 180%-ով»,- գրել էր Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն իր Twitter-ի միկրոբլոգում:

Իսկ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի կարող նստել երկու աթոռի վրա:

Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանը նույն բանն է պահանջում՝ կա՛մ-կա՛մ: Ինտեգրվե՛ք կա՛մ ԵՄ-ի, կա՛մ Եվրասիական միության հետ: Նման հասցեագրում ուղղված է եղել և՛ Ուկրաինային, և՛ Հայաստանին: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է, թե ինչու է անհնարին միաժամանակ ինտեգրվել երկու ուղղությունների հետ:

ԵՄ-ի հետ ասոցացումը առաջարկում է համակարգում ոչ միայն մաքսային և տնտեսական քաղաքականության համակարգում, այլ նաև համատեղ ծրագրեր՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում: Իսկ դա կհակասեր Հայաստանի պարտականություններին, որը Ռուսաստանի հետ ՀԱՊԿ անդամ է՝ կարծում է Զատուլինը:

Մաքսային միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ տնտեսական համագործակցության դրական կողմերի մասին խոսել է Վլադիմիր Պուտինը: Հայաստանում արտասահմանյան ներդրումների շուրջ կեսը կատարում է Ռուսաստանը: Հայաստանի տտեսությունում ռուսական կուտակված ներդրումների ծավալն այժմ գերազանցում է 3 միլիարդ դոլարը: Հանրապետությունում աշխատում է 1300 ռուսական ընկերություն: Դառնալով ՄՄ անդամ՝ Հայաստանը մտադիր է հավակնել գազի գնի նվազմանը (270$-ից մինչև 180$):

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին զգալի տնտեսական արդյունք չի տա՝ կարծում է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին: Հայաստանի և Ռուսաստանի շրջանառության միջև ապրանքաշրջանառությունը մեծ չէ: Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2012թ. ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 1.2 միլիարդ դոլար: 2013թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում՝ 600.5 միլիոն դոլար, իսկ Ռուսատսանի առևտրի ներքին շրջանառության մեջ չափաբաժինը կազմում է ընդամնեը 0.1%:

Սակայն Ռուսաստանը հույս ունի Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների՝ ՄՄ-ին անդամակցելուց ստանալ աշխարհաքաղաքական արդյունք: «Ռուսաստանն ակտիվորեն ստեղծում է քաղաքական և տնտեսական բլոկ հետխորհրդային տարածքում, որի ազդեցությունն աշխարհում ավելի մեծ կլիներ, քան ամբողջ Ռուսաստանինը»,- ասում է Պորտանսկին:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը խոստովանել է, որ անդամակցելով ՄՄ-ին՝ Հայաստանը ստիպված կլինի կորցնել իր ինքնիշխանության մի մասը: Սակայն ինքնիշխանության մի մասից զրկվել են նաև ՄՄ մյուս երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը:

«Իսկ մի՞թե Եվրամիության անդամ երկրները չեն զոհաբերել իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվել են եվրոպական այդ միավորման մեջ: Այդ երկրների մի մասը զոհաբերել է նույնիսկ իր արդյունաբերության մի մասը կամ ամբողջ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Ի դեպ, Մաքսային միությունը նման զոհաբերություններ չի պահանջում»,- ասել է դեսպանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում