Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի 2013թ. թիմային առաջնությունը:
4-րդ տուրում մեր ընտրանու հակառակորդը Չինաստանի հավաքականն է: 3 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուկրաինայի հավաքականը՝ 6 միավորով: Մեր ընտրանին երկրորդ տեղում է և ունի 5 միավոր: 3-4-րդ տեղերը կիսում են Ադրբեջանի ու Գերմանիայի ընտրանիները:
4-րդ տուր, Հայաստան – Չինաստան
Լևոն Արոնյան – Չաո Լի
Սերգեյ Մովսեսյան – Դինգ Լիրեն
Վլադիմիր Հակոբյան – Բու Հիանգժի
Գաբրիել Սարգսյան – Յու Յանգյի








































