Եվրամիությունը հույս ունի, որ շուտափույթ առաջընթաց կգրանցվի Ուկրաինայի հետ եվրաինտեգրման հարցով բանակցություններում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի սկսվելուց առաջ:
«Լիովին պարզ է, որ մենք ցանկանում ենք ուժեղ փոխհարաբերություն ունենալ Ուկրաինայի հետ: Դա բխում է երկու կողմերի շահերից»,- ասել է նա:
Էշթոնի խոսքերով՝ Ուկրաինայի հետ բանակցությունները, որոնք տարվում են վերջին ամիսներին, հանգեցրել են լավ ցուցանիշի:
«Հույս ունեմ, որ մենք առաջ կշարժվենք այնքան արագ, որքան հնարավոր է»,- հավելել է նա:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն իր հերթին նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կայացած բանակցություններում իրենք պայմանավորվել են մոտակա ժամանակներս հանդիպել Բրյուսելում:









































