ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ նույն ինքը` Դերոն, բավական լուրջ ունեցվածք է կուտակել:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է, որ բանկային հաշվին ունի 17.5 մլն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար և 8 հազար եվրո: Ուշագրավն այն է, որ 2011թ. և 2012թ. նրա հայտարարագրերում միշտ նույն գումարն է, ինչն առնվազն տարօրինակ է, քանի որ բանկում ներդրված գումարն աճելու «սովորություն» ունի: Ամենայն հավանականությամբ, Դումանյանը պարզապես ամեն տարի մեխանիկորեն նույն թիվն է գրել` թաքցնելով իր իրական ունեցվածքը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































