Ինչպես ամեն հինգշաբթի, այս անգամ էլ ՀՀ կառավարության շենքի հետնամուտքից, սովորության համաձայն, մի շարք նախարարներ աննկատ հեռացել են: Երեկ նրանց օրինակին հետևել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, որը սովորաբար չի մասնակցում գործադիրի նիստերին:
«Ժողովուրդ»-ը փորձել է ՀՔԾ լրատվության պետ Միքայել Ահարոնյանից պարզել, թե ինչու էր Շահինյանը խախտել ավանդույթը: «Անհրաժեշտության դեպքում ՀՔԾ պետը մասնակցում է կառավարության նիստերին»,-հայտնել է Մ. Ահարոնյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ դեպքում որն էր անհրաժեշտությունը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:










































