Friday, 03 07 2026
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Ուկրաինայի հայերը ցուցարարների կողքին են. Կիևում ՀՀ դեսպանատան մոտ ակցիա է իրականացվել

«Մերժիր Սերժին» կարգախոսով ակցիա է տեղի ունեցել նաև Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում՝ ՀՀ դեսպանատան առաջ։

Հայաստանի մի խումբ քաղաքացիներ «Իմ քայլը», «Մերժիր Սերժին» «Ժողովրդավարության մեջ բռնապես չի կարող լինել» գրությամբ պաստառներ են պարզել դեսպանատան առաջ և վանկարկել։
Ակցիայի մասնակիցներից Աննա Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք իրենց այդ քայլով իրենց համերաշխությունն են հայտնում Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և այդպիսով միանում են պայքարին։ «Մենք այսպիսով մեր քայլն ենք անում, որպես  Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Թող բոլորը դուրս գան փողոց, կանգնեն իրենց ժողովրդի կողքին։ Կիևում ոչ միայն սերժամետ երիտասարդներ են, հայություն կա, այլև իր իրավունքները իմացող, պահանջատեր ՀՀ քաղաքացիներ։ Մենք կողմնակից ենք խաղաղ ցույցերին և կոչ ենք անում, որպեսզի ոչ մի դեպքում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառվի»,-ասաց Աննա Սիմոնյանը։
Ակցիայի մասնակից Դավիթ Հարությունյանն էլ ընդգծեց, որ ուկրաինական սփյուռքը Հայաստանի ցուցարարների կողքին է, իրենք էլ են մերժում Սերժ Սարգսյանին և կոչով դիմեց Հայաստանի ցուցարարներին՝ անել ամեն ինչ նպատակին հասնելու համար:

Դավիթը նշեց, որ Կիևում ՀՀ դեսպանատան առաջ կազմակերպված ակցիային մասնակցել են նաև մի քանի այլ երկրների քաղաքացիներ, ովքեր ծանոթանալով ակցիայի բովանդակությանը և գիտակցելով, թե որքան կարևոր է պայքարը հանուն մարդու իրավունքների՝ միացել են իրենց ակցիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում