«Ժամանակ» թերթը գրում է. «Հանքարդյունաբերության մեջ մասնագիտացած «Վալեքս գրուպ» ընկերությունը պատրաստվում է խոշոր ներդրում անել Արցախում: Նրանք պատրաստվում են չինացի գործընկերների հետ զբաղվել պղնձի և ոսկու արդյունահանմամբ: Հանքաքարն առաջնային մշակման կենթարկվի Արցախում, իսկ խտանյութի կվերածվի արդեն Հայաստանում: Այս ընկերությունը այժմ էլ Արցախում զբաղված է Դրմբոնի հանքավայրի շահագործմամբ, բայց հիմա ընդլայնում է աշխարհագրությունը: