Իրանի Ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Հասան Քադամը հայտարարել է, որ նվազագույնը 7 մարդ է զոհվել և 30-ը տուժել է Բուշեր գավառում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այդ մասին հաղորդել էPress TV-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրանական Բուշեր գավառում 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Դրա էպիկենտրոնը գտնվել է Բուշերի ատոմակայանից 30 կմ հեռավորության վրա:










































