Ուկրաինայի գինեգործների ասոցիացիան երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին խնդրել է նոյեմբերի 29-ին չստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն այն պայմաններով, որ առաջարկում է Եվրամիությունը` հաղորդում է Interfax-ը:
«Մենք պնդում ենք, որ միայն նման որոշումը կփրկի Ուկրաինային առանց այն էլ դժվար տնտեսական իրավիճակի խորացումից… Հակառակ դեպքում, մենք հայտարարում ենք, որ համաձայնագրի ստորագրման դեպքում կստորագրվի նաև Ուկրաինայի գինեգործական ճյուղի մահապատիժը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ Ուկրաինայում գինեգործությունը պետական աջակցություն չի ստանում, իսկ ուկրաինական գինիների ծավալները կրճատվում են:







































