Չեչնիայի կառավարությունը հանդես է եկել երկրի սահմանադրությունում ուղղափառության հատուկ դերն ամրագրելու դեմ` հաղորդում է RIA Novosti-ն:
«Միայն խելագարը կարող է հերքել Ռուսաստանի պատմության վրա ուղղափառության հսկայական ազդեցությունը: Սակայն սա դեռևս պատճառ չէ, որ երկրի հիմնական օրենքում շրջանցվի իսլամի դերն ու նշանակությունը»,- հայտարարել են կառավարությունում:
Չեչնիայի իշխանությունները հավատացած են, որ սահմանադրությունում նման փոփոխություններ մտցնելու փորձերը ոտնձգություն են մշակութային, բարոյական և ընտանեկան արժեքների դեմ:











































