Մադրիդի «Ռեալ»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված են 8-ամյա արգենտինացի Կլաուդիո Նյանկուֆիլի ծառայություններով:
Նա իր խաղով տպավորություն է գործել իսպանական գրանդների ղեկավարների վրա: Խաղացողի տրանսֆերի գնմամբ հետաքրքրված են նաև «Էսպանյոլ»-ը և անգլիական ու ֆրանսիական մի շարք ակումբներ:
Նյանկուֆիլը, ում հայրենիքում անվանում են «նոր Մեսսի», 2014 թվականի սկզբին կմեկնի Իսպանիա: Նա նախ կայցելի «Ռեալ»-ի ակադեմիա, ապա կուղևորվի «Բարսելոնա»-ի ֆուտբոլային դպրոց` «Լա Մասիա»:
Ինչպես մանուկ հասակում Լիոնել Մեսսին, Կլաուդիոն նույնպես աճի հետ կապված խնդիրներ ունի: Կատալոնական ակումբն առաջարկել է երեխայի բուժման ծախսերը վերցնել իր վրա: «Լա Մասիա»-ի տնօրենը` Գիլյերմո Ամորը, արդեն հեռախոսային շփում է ունեցել Նյանկուֆիլի հետ:









































