Նոյեմբերի 28-ին Թեհրանում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Հեռուստամարաթոնի մեկնարկի առիթով ելույթով է հանդես եկել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով կարևորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը և գործունեությունը:
Այնուհետև ԻԻՀ-ում Հիմնադրամի անցյալ տարիների կատարած գործունեության վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, որին հաջորդեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հայրապետական օրհնությունը և բարեմաղթանքները Հիմնադրամին:
Հեռուստամարաթոնի մեկնարկի արարողությանը ներկա են եղել իրանահայ բարերարներ, հյուրեր:











































