«Իմ քայլը» նախաձեռնության երթի մասնակիցները հասան Բաղրամյան պողոտա, որտեղ փշալարեր տեղադրված չեն։ Ճանապարհը փակել են մահակներով և վահաններով զինված ոստիկանները, որոնք հարվածում են վահաններին։ Ոստիկանների թիվը չափազանց մեծ է, նրանք փակել են նաև Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։







































