Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ը երեկ սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել «Գալաթասարայ»-ի նկատմամբ:
Մադրիդյան թիմի առաջին գոլը խփել է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ տուգանային հարվածով:
«Շատ գոհ եմ խաղի ընթացքից ու իմ գոլից: Աշխատում եմ տուգանային հարվածների ուղղությամբ և երջանիկ եմ, որ ինձ հաջողվեց աչքի ընկնել: Կարիերայիս լավագույն գոլերից մեկը խփեցի»,- հայտարարել է Բեյլը:









































