Saturday, 08 06 2024
16:00
Զիմբաբվեի նախագահը BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը

Բրազիլիայի դեսպանը հայաստանյան ՏՏ արտադրանքի արտահանման ներուժ է տեսնում դեպի իր երկիր

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքը կարող է գրավիչ լինել բրազիլական շուկայում: Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը՝ ընդգծելով, որ ոլորտը Հայաստանի դինամիկ զարգացող ճյուղերից է: Առիթը հայ-բրազիլական գործարար համաժողովն էր, որը Հայաստան էր բերել 6-7 ոլորտների ընկերությունների հայ գործընկերների հետ կապեր հաստատելու նպատակով:

«Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի հնարավորություններ, որոնք պետք է խթանել: Մենք բրազիլականներին զուգահեռ պետք է խրախուսենք նաև հայկական բիզնեսների զարգացումը: Համոզում կա, որ Հայաստանի ապագան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: Կան երիտասարդներ Հայաստանում, որոնք ոգևորված են այս ոլորտով ու կան ուղեղներ, որոնք կարող են դրանով զբաղվել: Եվ մենք մտածում ենք այս ոլորտի զարգացման ուղղությամբ, որ ոչ միայն բրազիլական բիզնեսը զարգանա, նաև հայկականը»,-ընդգծեց Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը: Երկկողմ կապերի ամրապնդման համար դեսպանը կարևորեց գործարարների փոխադարձ այցերը, այդ թվում՝ Բրազիլիայի հայ համայնքի:

Նրա համոզմամբ՝ այս հանդիպումը կդառնա երկկողմ առևտրային կապերը խորացնելու հարթակ: «Ուզում եմ նաև շեշտել, որ այսօր առևտուրը ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ գործընթաց է, որից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանն ու Բրազիլիան, այլև տարածաշրջանի այլ երկրներ»,-ասաց Բրազիլիայի դեսպանը: Այս համատեքստում նա կարևորեց Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության, Իրանի և Վրաստանի շուկաներ մուտքի առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում