ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
ՀՀ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել, խնդրելով լրագրողների հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
«Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված», – ասված է հայտարարությունում:
Լուսանկարը՝ Photolure-ի








































