Wednesday, 24 06 2026
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ

Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, դեկլարատիվ կլինի. փորձագետ

Այն փաստաթուղթը, որ Հայաստանի հետ կստորագրվի Վիլնյուսյան գագաթնաժողովին, մի քանի մակարդակ ցածր կլինի նրանից, որը կարող էր ստորագրվել Հայաստանի` Ասոցացման համաձայնագիրը ստորագրած լինելու դեպքում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

«Հայաստանը ԵԽ անդամ է, իսկ ԵԽ-ն քաղաքական մարմին է: Մենք, ցանկության դեպքում, այդ կառույցի ներսում կարող ենք քաղաքական հարաբերությունների զարգացմանն ուղղված լուրջ քայլեր անել, սակայն փորձը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները նման ցանկություն չունեն: Միաժամանակ, ԵՄ-ն շահագրգռված է, որ Հայստանն ինչ-որ կերպ մնա Արևելյան գործընկերության մեջ և չհակադրվի իրեն»,- ասաց քաղաքական վերլուծաբանը:

Նրա խոսքով, ինքը չի կարող ասել, որ ՄՄ-ին անդամության պարագայում Հայաստանը կհայտնվի շահեկան դիրքերում: «Հայաստանը երեքուկես տարի բանակցում էր ԵՄ-ի հետ: Այդ կառույցը տարբեր չինովնիկների մակարդակներով նշել էր, որ ՄՄ-ին ադամակցելու դեպքում Հայաստանը ոչ մի կերպ չի կարող ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Սա Եվրոպայի քմահաճույքը չէր, այլ հստակ հակասությունների մասին զգուշացում: Հայաստանը, շատ լավ իմանալով դա, միևնույն է, մտավ Մաքսային միույուն` մեղքը բարդելով ԵՄ-ի վրա, թե «կամ, կամ»-ի քաղաքականությունը Եվրոպայի պարտադրանքն է: Մինչդեռ Ուկրաինան հայտարարեց, որ Ռուսատսանի կողմից ճնշումների է ենթարկվում: ՀՀ իշխանությունները, չունենալով լեգիտիմություն, տուրք են տվել պաշտոնական Մոսկվայի շահերին, նպաստել նրա դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում և լուրջ խնդիրներ հարուցել Հայաստանի` Եվրոպական տարածք մտնելու գործում»,- ասաց Էդգար Վարդանյանը:

Ասուլիսի մյուս բանախոս՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ նկատեց, որ միևնույն է` Վիլնյուսյան գագաթնաժողովին ինչ փաստաթուղթ կստորագրվի: «Դա որևէ ազդեցություն չի թողնի ընդհանուր գործընթացի վրա: Վիլնյուսյան գագաթնաժողով է, որն ընդամենը դրվագ է ԵՄ-նախկին ԽՍՀՄ երկրներ հարաբերությունների ճշգրտման համատեքստում: Այսօր կամ վաղը Հայաստանի հետ ստորագրվելիք փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կլինի դեկլարատիվ` կեցցե՛ լավը, կորչի՛ վատը: Դրանում հաստատապես չի լինի դրվագ, որտեղ կասվի` Հայաստանի պարտավորությունների կատարման թերացման դեպքում ինչ կարող է լինել: Սա կլինի բարի կամքի դրսևորման գրավոր արձանագրություն, որը ոչինչ չի փոխի ընդհանուր պրոցեսում»,- ասաց փորձագետը:

Նրա խոսքով, է նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ Ռուսաստանն իր մոտեցումը ակնհայտորեն փոխել է: «Այդ երկրներին Կրեմլում տրված է կայսերապաշտական Ռուսաստանի քմահաճույքները բավարարողի դերը: Մենք տեսանք, թե ինչպես Հայաստանին բերման ենթարկեցին նույն կայսերապաշտական դաշտ, ինչը տեղի ունեցավ Եվրոպայի ռազմավարության կոպտագույն սխալների արդյունքում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ սկսած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներից` Հայաստանն իր պոտենցիալը և որոշումներ կայացնելու իրավունքն ու լիազորությունը հատված առ հատված զիջում է Ռուսաստանին: «Մենք նմանվում ենք գետն ընկած տաշեղի, որին ջուրն ուր ասես` կարող է քշել: Մտածում ենք, որ կոկորդիլոսին կերակրելով` նրան կարող ենք դարձնել անվնաս բուսակեր, ինչն ուղղակի անհնար է»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում