Ամերիկյան մոդել Կարլի Մերսոլան մի ամբողջ կարողություն է ծախսել իր կուռքի՝ ճագար Ռոջերի ընկերուհու արտաքինի համար։ Այս մասին պատմել է Daily Mail-ը։
Մերսոլան ավելի քան հիսուն հազար դոլար է վճարել բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների համար։ 26-ամյա մոդելը մեծացրել է շուրթերը և կուրծքը, ինչպես նաև փոխել է կզակի ձևն՝ իմպլանտի և բոտոկքսի ներարկումների շնորհիվ։ Այս ամենը նա արել է, որպեսզի նմանվի Ջեսիկա Ռեբիթին՝ «Ով է մատնել ճագար Ռոջերին» ֆիլմի գեղեցկուհուն, ով հայտնի է իր ազդեցիկ կազմվածքով և բարակ մեջքով։
Մերսոլան ուշադրություն չի դարձնում շրջապատի քննադատություններին, քանի որ կարծում է, որ արհեստական արտաքինն ավելի հետաքրքիր է բնականից, այդ պատճառով էլ պլաստիկ վիրահատությունները նրան երջանկացնում են։