«Ծառուկյան» դաշինքի քաղաքական դպրոցի ղեկավար նշանակված Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ-ում տվեց առաջին դասը: Բագրատյանը մի քանի օր շարունակ հայտարարում էր, որ «Ծառուկյան» դաշինքը ընդդիմադիր խմբակցություն է, և չի կարող ընդդիմությունը քվեարկել իշխանության թեկնածուի օգտին: Նա գրեթե մինչև վերջին պահը այս քաղաքագիտական համոզման մեջ էր, սակայն քվեարկությունից ընդամենը մի քանի րոպե առաջ թռավ դահլիճից, չմասնակցելով քվեարկությանը: Սա քաղաքական դպրոցի ղեկավարի կենդանի դասն էր.
ինչպես պետք է քաղաքական գործիչը ընդամենը մի քանի րոպեում հրաժարվի իր համոզմունքներից, և ամենավճռական պահին ընդդիմությունից թռնի իշխանության ճամբար թեմայով:
Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ Սերգեյ Բագրատյանը ընտրվեց ԲՀԿ փոխնախագահ և քաղաքական դպրոցի ղեկավար: Քաղաքական դպրոցը նոր-նոր կազմավորվում է, բայց ուսումնական պրոցեսի համար անհրաժեշտ տեսական հիմքերն արդեն դրվում են:
Լուսանկարը՝ Photolure-ի











































