Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ԼՂ հարցն այնքան տարողունակ է և միևնույն ժամանակ այնքան պարզ․ Սերժ Սարգսյան

Տարածաշրջանում անկայունության ցանկացած դրսևորում բացասաբար է ազդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության վրա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչպես են ազդում տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներն Արցախի հիմնախնդրի լուծման վրա՝ մասնավորապես վերջին սիրիական հրթիռակոծությունների ֆոնի վրա:

«Լեռնային Ղարաբաղի հարցն այնքան տարողունակ է և միևնույն ժամանակ այնքան պարզ, որ կարելի է շաբաթներով խոսել, սակայն կարելի է նաև հակիրճ պատասխանել: Այո, շատ զգայուն հարց է և տարածաշրջանում ցանկացած անկայունության դեպք մշտապես բացասաբար է անդրադառնում կայունության վրա: Մեր պարագայում ամենակարևորն իհարկե կայունությունն է: Իհարկե, կարևոր է բանակցությունների ակտիվ առաջխաղացումը, սակայն պետք է կայունություն, հանդարտություն լինի»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ հնարավոր չէ մի ձեռքով ստորագրել ինչ-որ մի բան, բանակցել, իսկ մյուս ձեռքով՝ կրակել՝ արձանագրելով, որ այդ կրակոցները մշտապես խանգարում են:

«Հաջորդ հանգամանքն այն է, որ տարածաշրջան կարող են տեղափոխվել այն մարդիկ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել հենց սիրիական իրադարձություններին: Նրանք արդեն պատերազմ տեսած, մարդիկ սպանած, թալան արած և այլ տարրեր են, ովքեր մշտապես իրենցից վտանգ են ներկայացնում»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Նա ընդգծեց, որ իհարկե, որոշակի ազդեցություն է թողնում նաև սիրիահայերի ներգաղթը, տեղափոխումը Հայաստան: Նրա համոզմամբ՝ թեպետ դա ունի դրական կողմեր, ողջունելի քայլ է, սակայն այդ երկրում հայերն ունեն պատմական ժառանգություն, որի մի մասը, ցավոք սրտի, իհարկե արդեն խոնարհված վիճակում է, բայց բոլոր պարագաներում այդ ժառանգությանը պետք է տիրություն արվի:

«Կարծում եմ, որ ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ ցանկացած հակամարտություն միշտ բերում է տարբեր հակադիր ուժերի միջև բևեռացման: Եվ այս բևեռացումը, որ այսօր կա մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի հետ, իհարկե հղի է ավելի մեծ վտանգներով և մեզ պարտադրում է խելամիտ և մյուս կողմից հաստատակամ քաղաքականություն վարել: Այո, մենք ունենք դաշնակիցներ, գործընկերներ, և մենք պետք է այդ կանոնները պահպանենք, հակառակ պարագայում, երբ, ինչպես ասում են, այդ ուղտը մեր դռանն էլ չոքի, կարողանանք ակնկալել համապատասխան վերաբերմունք՝ ինչպես դաշնակցային, այնպես էլ գործընկերային»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում