Այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու և քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:
«Կարևոր է, թե ով է նավապետը, շատ դեպքերում նավում նստած մարդիկ չեն կարող իմանալ, թե ուր են գնում: Մենք պետք է վստահենք մեր առաջնորդին»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Այնուհետև նա մաղթեց. «Եթե մենք ունենք կասկած, տարիներ հետո այդ կասկածը վերածվի համոզմունքի, եթե ունենք թերություններ, դրանք վերածվեն ձեռքբերումների, որտեղ ունենք տարաձայնություններ՝ հասնենք ազգային համերաշխության և միասնության»:
Նրա խոսքով՝ մեզ պետք են ոչ թե ուժեղ ցնցումներ, այլ ուժեղ և ժողովրդավարական Հայաստան:
Մանրամասները՝ տեսանյութում:




































