Հայտնի դերասանուհի Անջելին Ջոլին 2018-ի մարտին հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառը սնվելու հետ կապված նրա խնդիրները կարող են լինել։
Աստղի շրջապատում գտնվող աղբյուրի խոսքով՝ Ջոլին գիտակցությունը կորցրել է սեփական տանը, որտեղից նրան հիվանդանոց են տեղափոխել։ Դերասանուհու ընկերը նշել է, որ Անջելինան վաղուց է դադարել նորմալ սնվելուց, փոխարենը նա երբեմն մրգեր և ընկուզեղեն է ուտում։

Բժիշկների ախտորոշման համաձայն՝ Ջոլիի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա ուժասպառ է և թույլ։ Դերասանուհին պետք է նորմալ սնվի և ավելի շատ հանգստանա։
Աղբյուրի նշել է, որ դերասանուհու նախկին ամուսնը՝ Բրեդ Փիթը ևս պնդում է, որ նա հիվանդանոցում բուժման կուրս պետք անցնի։









































