ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շարունակել է Գոհաբանության տոնի (նշվում է նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը) առթիվ հնդկահավերին «ներում շնորհելու» ավանդույթը, հայտնում է rus.ruvr.ru-ն:
Այս տարի երկրի գլխավոր հնդկահավերը դառնալու պատվին արժանացել են երկու հնդկահավեր Մինեսոտա նահանգից: Տոնին նախորդող ամիսներին թռչուններին վարժեցրել են պատասխանատու միջոցառումից առաջ:
Ազգային հնդկահավին և նրան փոխարինողին (եթե միջոցառման ընթացքում Պոպկորնն իրեն նախատեսվածի պես չպահի) ամերիկացիներն ընտրել են Սպիտակ տան Facebook-յան էջում,: Միջոցառումը, որին նախագահը մասնակցել է դուստրերի հետ, անցել է նախատեսվածի պես, հայտնում է Ria Novosti-ն:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Պոպկորնը հաղթել է պայքարում և ապացուցել, որ նույնիսկ ծիծաղելի անունով հնդկահավը կարող է իր տեղը գտնել քաղաքականության մեջ: Քեզ ազատում ենք լոռամրգիի սոուսից և լցոնումից»,- ասել է նախագահը:
Նա ամերիկացիներին շնորհավորել է գալիք տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանուն հայրենիքի ծառայող զինվորներին:









































