Մոտ 4 ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը Կարմիր Խաչի միջազգային կոմիետի միջոցով արդեն 4-րդ նամակն է փոխանցել իր հարազատներին: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հակոբի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը: Վերջինիս փոխանցմամբ, Հակոբ Ինջիղուլյանը մասնավորապես, գրում է.- «Մամ ջան, պապ ջան խնդրում եմ շատ մի մտածեք, սա դժվար փորձություն է, որը կհաղթահարենք: Դուք պարզապես հույսով սպասեք»:
Հարություն Ինջիղուլյանը հավելել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այն անդամները, ովքեր տեսակցել են Հակոբ Ինջիղուլյանին, հավաստիացրել են, որ Ադրբեջանում նա կրկին բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի:
Մոտ 4 ամիս առաջ 22-ամյա ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը դիրքերում ծառայությունն իրականացնելիս տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատել էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։
«Կարմիր խաչը հաստատեց, որ նրա մոտ իրոք առողջական խնդիր չկա: Նրանք նաև երաշխավորեցին, որ ոչ ֆիզիկական, ոչ հոգեբանական ճնշումների Հակոբը չի ենթարկվում»,- փոխանցել է Հարություն Ինջիղուլյանը:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում






































