Գերմանիային չեն հրավիրել մասնակցելու ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիային հարվածելու ռազմական օպերացիային: Այս մասին հաղորդել է գերմանական նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Գերմանիային՝ ռազմական ակցիային ներգրավելու հայց չի եղել,- հայտարարել է Զայբերտը:
Միևնույն ժամանակ, ԳՖՀ նախարարների խորհրդի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Գերմանիան աջակցում է նրանց, ովքեր վրդովված են «կառավարական զորքերի կողմից քիմիական գրոհով»: Հիշեցնենք, որ, այնուհանդերձ, քիմիական զենքի օգտագործման փաստը չի հաստատվել:









































