Ֆրանսիացի դերասան Վենսան Քասելի սիրավեպը մոդել Թինա Կունակիի հետ շատ արագ է զարգանում։
Դերասանն ու իր սիրելին շատ են սիրում ճամփորդել. մարտին զույգն ուղևորվել էր Մոսկվա, հետո վերադարձել էր Ռիո–դե–Ժանեյրո, իսկ օրերս Վենսանն ու Թինան ողողել են համացանցը օվկիանոսի մոտ հանգստի նկարներով։ Այս անգամ զույգին ընկերակցել են Կունակիի եղբայրը և նրանց ընդհանուր ընկերները։

Հարկ է նշել, որ չնայած լուսանկարներում աղջիկն առանց շպարի է, միևնույնն է, նա հրաշալի տեսք ունի։














































