Դեկտեմբերին զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 54 բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն Հայաստանի զինված ուժեր:
Բժշկական կազմի որոշ կատեգորիաների սպաներն oգտվում են տարկետման իրավունքից, սակայն ասպիրանտուրան ավարտած կամ գիտական աստիճան ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները զինվորական ծառայության են զորակոչվում ըստ իրենց մասնագիտությունների:
Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաները նշանակվում են զինված ուժերի հոսպիտալային համակարգի պաշտոններում: Զորակոչը սկսելու մասին որոշումը կառավարությունը կընդունի առաջիկա նիստին:









































