ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ապրիլի 14-ին մերժել է Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագիծը, որը դատապարտում էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները: Նախագիծը պահանջում էր նաև դադարեցնել ագրեսիան մերձավորարևելյան պետության նկատմամբ:
Փաստաթուղթը չի ունեցել անհրաժեշտ 9 կողմ ձայները: Բանաձի նախագիծը պաշտպանել է երեք երկիր՝ Ռուսաստանը, Բոլիվիան և Չինաստանը: Ութ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, արտահայտվել են դեմ դրա ընդունմանը, ևս չորս երկիր՝ Ղազախստանը, Պերուն, Հասարակածային Գվինեան և Եթովպիան ձեռնպահ են եղել:









































